Պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինան լքել է ավելի քան 7.5 միլիոն մարդ
copy image url

Պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինան լքել է ավելի քան 7.5 միլիոն մարդ

Արտաքին 2 տարի առաջ - 15:24 18-06-2022
Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր երկիրը լքել է ավելի քան 7.5 միլիոն մարդ. հունիսի 17-ի դրությամբ տվյալները ներկայացրել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությունը։

Ինչպես գրում է UNHCR-ը, փետրվարի 24-ի ռուսական ներխուժումից հետո ավելի քան 7,5 միլիոն ուկրաինացի լքել է երկիրը։ Դրանից հետո 2,5 միլիոն մարդ վերադարձել է:

Բուն Ուկրաինայում 7,1 միլիոն մարդ ստիպված են եղել լքել իրենց տները. նրանք համարվում են ներքին տեղահանվածներ: 15,7 միլիոն մարդ շտապ մարդասիրական օգնության կարիք ունի։

Այսօրվա դրությամբ, UNHCR-ի գնահատականներով, Եվրոպայում է գտնվում ավելի քան 5,1 միլիոն ուկրաինացի փախստական:

ՄԱԿ-ը փախստականների ներկայիս ճգնաժամը համարում է ամենախոշորը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում