ԱԽ քարտուղարը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի հետ
copy image url

ԱԽ քարտուղարը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի հետ

Ներքին 2 տարի առաջ - 15:09 18-06-2022
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդին: Այս մասին հայտնում են ԱԽ քարտուղարի գրասենյակից:

Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակը և Հայաստանի տեսակետներն առաջնային անվտանգային հարցերի լուծման ուղղությամբ:

ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի խնդրանքով Արմեն Գրիգորյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի ընթացքը:

Զրուցակիցներն ընդգծել են երկկողմ հարաբերությունների զարգացման շարունակականության կարևորությունը՝ հիմնված ժողովրդավարական արժեքների վրա: