Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Դերիք Հոգանի հետ
copy image url

Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Դերիք Հոգանի հետ

Ներքին 3 տարի առաջ - 11:33 17-12-2021

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ամերիկայի Միացյալ Նահանգներ այցի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Դերիք Հոգանի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։

Հոգանը բարձր է գնահատել Հայաստանի մասնակցությունը «Հանուն ժողովրդավարության գագաթնաժողով»-ին՝ կարևորելով Հայաստանում ժողովրդավարական ձեռքբերումները։ Քարտուղարն իր հերթին շնորհակալություն է հայտնել գագաթնաժողովին մասնակցելու հրավեր ստանալու համար և հաստատել Հայաստանի վճռականությունը՝ ժողովրդավարական բարեփոխումների գործում։

Հանդիպմանը նաև քննարկվել են տարածաշրջանային զարգացումները, երկարաժամկետ խաղաղության հաստատման հեռանկարները և Հայաստանի տարածաշրջանային դերակատարությունը։

Ամենից շատ դիտված