Մերկելը կարող է միջնորդ լինել Մոսկվայի և Կիևի միջև բանակցություններում
copy image url

Մերկելը կարող է միջնորդ լինել Մոսկվայի և Կիևի միջև բանակցություններում

Արտաքին 2 տարի առաջ - 13:57 18-06-2022

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ապագայում կկարողանա որպես միջնորդ հանդես գալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում, հայտնում է RND տեղեկատվական հարթակը։

Պատասխանելով այն հարցին, թե պատրա՞ստ է արդեն հիմա խաղալ այդ դերը, Մերկելն ասել է, որ այս պահին դա չի քննարկվում։
Նախկին կանցլերը նաև հիշեցրել է, որ իր պաշտոնից հեռանալուց քիչ առաջ փորձել է լուծում գտնել ուկրաինական ճգնաժամի համար, սակայն դա իրեն չի հաջողվել։

Բացի այդ, Մերկելը ենթադրել է, որ պաշտոնից իր հեռանալը, ինչպես նաև Ֆրանսիայում ընտրությունները, զորքերի դուրսբերումն Աֆղանստանից և այսպես կոչված Մինսկի համաձայնագրերի կատարման «լճացումը» կարող էին լինել Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական հատուկ գործողությունների մեկնարկի պատճառը։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի