Ռուսաստանը նախատեսում է վերսկսել «Վոլգա» և «Պոբեդա»  ավտոմեքենաների արտադրությունը
copy image url

Ռուսաստանը նախատեսում է վերսկսել «Վոլգա» և «Պոբեդա» ավտոմեքենաների արտադրությունը

Ավելին 2 տարի առաջ - 13:37 18-06-2022
Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը հայտարարել է «Վոլգա» և «Պոբեդա» մակնիշի խորհրդային ավտոմոբիլների վերածննդի ծրագրերի մասին։

«Ես կարող եմ մի փոքր բացահայտել մեր ավտոարդյունաբերության ծրագրերը: Գաղտնիք չէ, որ «Մոսկվիչ»-ը կարտադրվի Renault-ի նախկին տարածքում։ Գործընկերները ծրագրեր ունեն վերակենդանացնելու, օրինակ, «Վոլգա» կամ «Պոբեդա» ապրանքանիշերը։ Կամ երկուսն էլ»,- ասել է նախարարը RBC-ին տված հարցազրույցում։

Միաժամանակ նա չի նշել մեքենաների արտադրության ոչ հնարավոր ժամկետները, ոչ էլ՝ վայրը։

Ամենից շատ դիտված