Խնդիրը ավելի համակարգային կլուծվի, երբ Վրաստանում թունելների շինարարությունը ավարտվի․ Սանոսյան
copy image url

Խնդիրը ավելի համակարգային կլուծվի, երբ Վրաստանում թունելների շինարարությունը ավարտվի․ Սանոսյան

Ներքին 2 տարի առաջ - 23:59 17-06-2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը «1.am»-ին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե արտահանողները լրջագույն խնդրի առաջ են կանգնել, ինչ տեղեկություն ունի Լարսի անցակետից, ինչ է այնտեղ կատարվում և ինչու խնդիրները մինչ օրս լուծված չեն, ասաց․ «Ես ոչ միայն տեղյակ եմ խնդրից, այլև ամենօրյա ռեժիմով մենք աշխատում ենք վրացի և ռուս գործընկերներին հետ։ Վերջերս նաև Էկոնոմիկայի նախարարի գլխավորությամբ պատվիրակություն այցելեց Լարս, որտեղ նաև իմ տեղակալն էր, և փորձեցին տեղում հասկանալ իրավիճակն ու անելիքները։ Կարող եմ նշել, որ կա հետևյալ պայմանավորվածությունը․ առաջիկայում այն ՌԴ կառավարության տիրույթում է, Կառավարությունը որոշում պետք է կայացնի, ևս մեկ լրացուցիչ կետ է բացվում, որի օրական թողունակությունը կարող է մինչև 200 բեռնատարի հասնել։ Խնդիրը ավելի համակարգային կլուծվի երբ Վրաստանում համապատասխան թունելների շինարարությունները ավարտվեն, և մենք այս սեզոնային բարդություններից կձերբազատվենք»,-ասաց Սանոսյանը։

Ամենից շատ դիտված