Առնվազն 112 մարդ թունավորվել է Իրանի հարավային Ֆարս նահանգում գտնվող Ֆիրուզաբադ քաղաքի մերձակայքում գտնվող նատրիումի կարբոնատի գործարանում պայթյունից, հայտնում է IRNA գործակալությունը։
Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել, որը հաջողվել է մարել։
Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել Ֆիրուզաբադի գործարանի բաքերից մեկում արտահոսքի հետևանքով։ Իշխանությունները փակել են Ջամ քաղաքից Ֆիրուզաբադ տանող ճանապարհը՝ հետագա թունավորումները կանխելու համար։