Մոսկվայում վաղը՝ հունիսի 14-ին, խորհրդակցություններ կանցկացվեն Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետության՝ Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեի վերաբերյալ։
Հարավային Օսիայի նախագահ Ալան Գագլոևի գլխավորած պատվիրակությունն արդեն մեկնել է Ռուսաստանի մայրաքաղաք, հաղորդում է Գագլոևի մամուլի ծառայությունը։
Պատվիրակության կազմում են նաև Հարավային Օսիայի խորհրդարանի նախագահ Ալան Տադտաևը, Գերագույն դատարանի նախագահ Օլեսյա Կոչիևան, ԿԸՀ նախագահ Էմիլյա Գագիևը, արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դմիտրի Մեդոևը և նախագահի պետական խորհրդական Կոնստանտին Կոչիևը։