Ֆրանսիայում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում
copy image url

Ֆրանսիայում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում

Արտաքին 2 տարի առաջ - 20:33 12-06-2022
Նախագահական ընտրություններից մեկուկես ամիս անց Ֆրանսիայում խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի ընտրությունների առաջին փուլն է:

Երկրորդ փուլը կկայանա մեկ շաբաթից՝ հունիսի 19-ին։

Ֆրանսիայի նախագահական ընտրությունները տեղի ունեցան ապրիլին, և Էմանուել Մակրոնն ընտրվեց երկրորդ ժամկետով։ Այժմ նրա կողմնակիցները պայքարում են խորհրդարանում մեծամասնությունը պահպանելու համար։

Ֆրանսիացներն ընտրելու են 577 խորհրդարանական տարբեր քաղաքական ուժերից։

Հետազոտական ինստիտուտներն ու կենտրոնները խորհրդարանական ընտրություններին մասնակցության ցածր ցուցանիշ են կանխատեսում։ Միջին հաշվով այս կառույցները ընտրատեղամասերում ակնկալում են ընտրողների 45-ից 49 տոկոս։

Երկրի տարբեր շրջաններում ընթացիկ խորհրդարանական ընտրություններին մասնակցում են մայիսի 20-ին ձևավորված նոր կառավարության 28 նախարարներից 15-ը, այդ թվում՝ վարչապետ Էլիզաբեթ Բորնը։ Ելիսեյան պալատը նախազգուշացրել է, որ նորանշանակ նախարարներից նրանք, ովքեր խորհրդարանական ընտրություններում թեկնածու են և կպարտվեն, պետք է հրաժարական տան։

Ամենից շատ դիտված