ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ամերիկացի զինվորականները չպետք է ներգրավվեն հետխորհրդային տարածքում առողջապահության խթանման գործում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով, հետխորհրդային տարածքում ԱՄՆ-ի աշխատանքների մասին չեն բարձրաձայնում և տեղեկատվություն չեն տրամադրում Կենսաբանական զենքի մասին կոնվենցիայի (BTWC) վստահության ամրապնդման միջոցառումների շրջանակներում։
«Այն պնդումները, թե Պենտագոնի և հարակից կառույցների գործունեությունը կենտրոնացած է բացառապես առողջապահական խնդիրների վրա, չեն համապատասխանում իրականությանը։ Ակնհայտ է, որ առողջապահական ոլորտում աջակցությունը չի պահանջում ԱՄՆ զինվորականների ներգրավում»,- ասել է Զախարովան։
Նա հավելել է, որ ամերիկյան կողմի բազմաթիվ բացատրություններն այն մասին, որ իրենց մասնագետները կենսանյութեր են հավաքում և վերահսկում համաճարակաբանական իրավիճակը «միայն ամրապնդում և ուժեղացնում են Ռուսաստանի Դաշնության մտավախությունները Կենսաբանական զենքի կոնվենցիայի համապատասխանության համատեքստում»։
Ավելի վաղ Պենտագոնը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն օրինական աջակցություն է ցուցաբերել Ուկրաինայում 46 կենսաբանական օբյեկտների վերջին 20 տարվա ընթացքում՝ խաղաղ բժշկական և գյուղատնտեսական նախագծերի շրջանակներում։