Ռուսաստանի ԱԳՆ-ն իր կայքում հրապարակել է ԱՄՆ-ի հետ Ռուսաստանի պայմանագրի և ՆԱՏՕ-ի հետ անվտանգության երաշխիքների մասին համաձայնագրի նախագծերը։ Ինչպես պնդվում է, այս փաստաթղթերը դեկտեմբերի 15-ին փոխանցվել են ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Կարեն Դոնֆրիդին, որը այցով եղել է Մոսկվայում։
Վաշինգտոնի հետ ռուսական պայմանագրի նախագծում, մասնավորապես, ասվում է.
«Ամերիկայի Միացյալ Նահանգները ընդունում է պարտավորություն բացառելու Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության հետագա ընդլայնումը արևելյան ուղղությամբ, հրաժարվելու դաշինք ընդունելուց այն պետություններին, որոնք նախկինում եղել են Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության կազմում»:
«Ամերիկայի Միացյալ Նահանգները չի ստեղծի ռազմական բազաներ այն պետությունների տարածքում, որոնք նախկինում եղել են Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության կազմում և չեն հանդիսանում Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության անդամ, չեն օգտագործի նրանց ենթակառուցվածքը որևէ ռազմական գործունեության համար, ինչպես նաև չեն զարգացնի նրանց հետ երկկողմ ռազմական համագործակցություն»։
Փաստաթղթում նաև ասվում է սպառազինությունների, այդ թվում՝ ցամաքային տեղակայման միջին և ավելի կարճ հեռահարության հրթիռների, ինչպես նաև ազգային տարածքից դուրս միջուկային զենքի սահմանափակումների մասին։