Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտնել է, որ իր հաշվարկներով, պատերազմի սկզբից ի վեր զոհվել է մինչև 10 հազար ուկրաինացի զինվոր, հայտնում է ТСН-ը։
Ռուս իրավապաշտպան Մարկ Ֆեյգինի հետ հարցազրույցում Արեստովիչը նշել է, որ հակամարտության սկզբում օրական միջինը 100 ուկրաինացի զինծառայող է զոհվել, իսկ ռուսական բանակում՝ օրական միջինը 1000 մարդ։
Այժմ, Արեստովիչի հաշվարկներով, ռուսական բանակը օրական միջինը կորցնում է 200-300 զինվոր։