Ընդդիմությունն ու ժողովուրդն ապրիորի դեմ են
copy image url

Ընդդիմությունն ու ժողովուրդն ապրիորի դեմ են

Միտք Ներքին 2 տարի առաջ - 14:30 10-06-2022
Ինչո՞ւ է ընդդիմությունը սատարում իշխանություններին ռուսական առաջարկները մերժելու հարցում։ Ենթադրելի է, որ ռուսական առաջարկներով նախատեսվում են ոտնձգություններ ՀՀ ազգային շահերի, ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, Արցախի ինքնորոշման իրավունքի դեմ։ Հակառակ դեպքում ընդդիմությունը, որն առերևույթ փայլում է ռուսամետությամբ, ինչո՞ւ պիտի Լավրովի բերած նոր առաջարկ-պլանները կանխակալ առ ոչինչ համարեր։ Հայ-ադրբեջանական բանակցությունների միջնորդակռվի տեսանկյունից դիտակելիս կարող ենք ենթադրել, որ ընդդիմությունը դեմ է, որ դրանք անցնեն Մոսկվայի միջնորդությամբ։ Մոսկվայի տեսանկյունից՝ ընդդիմության այս քայլը կարող է որակվել հակառուսական։ Չի բացառվում, որ այս ուժերը ներգրավեն ռուսոֆոբիա 2022-ի զեկույցում։

Հունիսի 9-ին, երբ ԱԳՆ շենքում բանակցում էին ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները, շենքի դիմաց ընդդիմության ներկայացուցիչները հայտարարեցին, որ ՀՀ կառավարության հետ ցանկացած բանակցություն, պայմանավորվածություն առ ոչինչ են ճանաչելու։ Այսպիսով՝ ընդդիմությունը հիմք տվեց իշխանություններին մերժելու ռուսական առաջարկները, քանի որ դրանց դեմ են ժողովուրդն ու ընդդիմությունը։

Փորձագիտական վարկած կա, որ ընդդիմությունն ամենևին էլ դեմ չէ, որ ՀՀ-ն զիջումներ անի, այլ դեմ է, որ Նիկոլ Փաշինյանը զիջումներ անի ռուս-թուրք-ադրբեջանական եղբայրությանը։ Եթե այսպես է, ապա հանրությունն իրավունք ունի իմանալու, թե ընդդիմությունը կոնկրետ որ հարցում ինչ զիջումների է պատրաստ։

Նախարարների համատեղ ասուլիսում պարզվեց քննարկված հարցերի շրջանակը։ ՌԴ-ն շահագրգիռ է թուրքական 3+3 նախագիծն առաջ մղելու, հաղորդակցության ուղիների վերահսկման, հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի, սահմազատումը ռուսական քարտեզներով իրականացնելու հարցերում և ուրախ է, որ ՀՀ-ում բացվելու են ռուսական դպրոցներ ու ռուսներին նվիրված հուշարձան։ Եթե ընդդիմության ենթադրած զիջումները վերաբերում են այս խումբ հարցերին, ապա գործնական կլինի, եթե նշեն, թե որ հարցին առնչվող պայմանավորվածությունը չեն ճանաչում։ Իսկ եթե արմատական դիրքորոշում ունեն, ապա նախ առ ոչինչ կճանաչեն 2020-ի նոյեմբերի 9-ի, 1995-ի մարտի 16-ի, 1921-ի մարտի 16-ի փաստաթղթերը։

Համատեղ ասուլիսում ՀՀ ԱԳ նախարարը մի քանի օրինակներով հիմնավորեց, որ հայ-ռուսական օրակարգի վերաբերյալ կառավարության և ընդդիմության դիրքորոշումներն իրականում չեն տարբերվում։ Այսպիսով՝ նախարարը նշեց իշխանափոխության անհրաժեշտ պայմանը։ Ակնկալվում է, որ ընդդիմությունը կարձագանքի և կնշի, թե ինչ է մտադիր վերանայել հայ-ռուսական օրակարգում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում