Դեմարշ. ընդդիմությունը բոյկոտում է ռուսներին
copy image url

Դեմարշ. ընդդիմությունը բոյկոտում է ռուսներին

Միտք Ներքին 2 տարի առաջ - 20:03 09-06-2022
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների՝ ՌԴ խորհրդարանի խոսնակին ուղղված նամակը հակասական մեկնաբանությունների արժանացավ։ Ընդդիմությունը փաստացի բոյկոտել էր ռուսներին։ Նամակը գրված էր շատ չոր։ Չկար սիրո կամ նվիրվածության ցույց։ Արդյո՞ք դեմարշ էր։ Այս խմբակցությունները պատեհ-անպատեհ գովերգում են Ռուսաստանը, սպասարկում ռուսական շահը, ինչի համար պիտակվում են ռուսական գործակալ, 5-րդ շարասյուն։ Բայց ահա, նրանք բոյկոտում են ՌԴ պաշտոնյայի նախագահությամբ կազմակերպված միջոցառումը։

Երբ ընդդիմությունը սկսեց փողոցային անժամկետ ցույցերը, որոշ փորձագետներ կարծիք հայտնեցին, թե ընդդիմությունը 1-2 ամիս փողոցում մնալուց և մի քանի անգամ ծեծվելուց հետո կգոտեպնդվի, կլցվի ժողովրդի հանդեպ սիրով ու դեն կնետի ռուսամետի դիմակը։ Մարդիկ երկար են սպասել այս կերպարանափոխությանը։ Գուցե ընդդիմությունն արդեն փոխվե՞լ է։ Թե՞ այս նամակը վրաններն ապամոնտաժելու մասին զոնդաժի տրամաբանական շարունակությունն է։

Նամակի վերջին պարբերության մեջ ընդդիմությունը հույս է հայտնում, որ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյան ժամանակ կտրամադրի խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ առանձին հանդիպման համար։ Այսպիսով՝ ընդդիմությունը ցույց տվեց, որ չի խորշում ՌԴ պաշտոնյայի հետ հանդիպելուց։ Սակայն ՌԴ պաշտոնյան չարձագանքեց նամակին։ Ենթադրվում է, որ նա պատվից ցածր համարեց շարքային ընդդիմադիրների հետ հանդիպելը։ Բայց ինչո՞ւ նա իրեն ուղղված նամակը տրամադրեց մամուլին։

ՌԴ պաշտոնյան ՀՀ ԱԺ ընդդիմությանը մերժելու հիմք ունի։ Ցուցարարը պահանջում է Նիկոլի հրաժարականը, որն իշխանության է եկել ՌԴ-ի կազմակերպած հեղաշրջման արդյունքում, որպեսզի սպասարկի ռուսական շահերը։ Հետևաբար՝ ընդդիմությունն առերևույթ գործում է ռուսական շահերի դեմ։ Նրանց մերժելով՝ ցույց տրվեց, որ ՌԴ-ն այսօր թույլ է և ի վիճակի չէ 2018-ի նման հեղաշրջում կազմակերպել։

Ուշագրավ է նաև այն, որ նամակից 1 օր անց, երբ ի դերև ելավ ՌԴ խորհրդարանի խոսնակի հետ հանդիպելու հույսը, ընդդիմադիրները ցույց կազմակերպեցին ԵՄ դեսպանատան առջև։ Սա ֆիդելական շրջադարձ էր։ Այսպիսով ցույց տվեցին, որ եթե ՌԴ պաշտոնյան իրենց հետ չի ուզում խոսել, ապա նրանք կգնան Եվրամիության դուռը։ Սակայն սա էլ բավարար չի։ Դեմարշ կլինի, եթե Լավրովին ուղղված նամակը միանգամից հրապարակեն մամուլում և կազմեն ԱԺ հայտարարության ջրբաժանային նախագիծ ՀՀ-ի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու և ՆԱՏՕ մտնելու անհրաժեշտության մասին։ Դրանից հետո ռուս պաշտոնյան հանդիպում կխնդրի, իսկ ԵՄ-ն լայն կբացի իր դռները։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում