Lufthansa-ն չեղարկում է հարյուրավոր չվերթներ՝ անձնակազմի անբավարարության պատճառով. Bloomberg
copy image url

Lufthansa-ն չեղարկում է հարյուրավոր չվերթներ՝ անձնակազմի անբավարարության պատճառով. Bloomberg

Արտաքին 2 տարի առաջ - 16:39 09-06-2022
Գերմանիայի խոշորագույն Lufthansa ավիաընկերությունը հուլիսին չեղարկում է շուրջ 900 ներքին և եվրոպական չվերթ՝ կապված անձնակազմի անբավարարության հետ։ Այս մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը։

Չեղարկված չվերթները, որոնք պետք է իրականացվեին ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին, կազմում են ավիաընկերության հանգստյան օրերի թողունակության մոտավորապես 5%-ը: Ընկերությունն ընդգծել է, որ Lufthansa-ն պայքարում է այն խնդիրների դեմ, որոնց բախվել են եվրոպական ավիաընկերությունները կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ճգնաժամին հաջորդող վերականգնման փուլում։

«Ամբողջ ավիացիոն ոլորտը, հատկապես Եվրոպայում, ներկայումս տառապում է անձնակազմի կրճատումից»,- ասվում է Lufthansa-ի հաղորդագրության մեջ: «Դա վերաբերում է օդանավակայաններին, վերգետնյա սպասարկման գործակալություններին, օդային երթևեկության կառավարմանը, ինչպես նաև ավիաընկերություններին»:

Նշվում է, որ եվրոպական ավիաընկերությունները շտապում են ավելացնել տեղերի և չվերթների քանակը, քանի որ պահանջարկը կտրուկ աճել է ուղևորությունների սահմանափակումների վերացումից հետո, որոնք տևել են երկու տարի՝ համավարակի սկզբից ի վեր: Lufthansa-ն նախատեսում էր 2022 թվականին թողունակությունը հասցնել 2019 թվականի մակարդակին՝ 75%-ի: