Գերհարդ Շրյոդերը հրաժարվել է «Գազպրոմի» տնօրենների խորհրդին անդամակցելու համաձայնությունից
copy image url

Գերհարդ Շրյոդերը հրաժարվել է «Գազպրոմի» տնօրենների խորհրդին անդամակցելու համաձայնությունից

Արտաքին 2 տարի առաջ - 09:23 09-06-2022
Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը հրաժարվել է «Գազպրոմի» տնօրենների խորհրդում առաջադրվելու իր համաձայնությունից։ Այս մասին ասվում է կոնցեռնի բաժնետերերի տարեկան ժողովի համար պատրաստված փաստաթղթերում, որը նշանակված է հունիսի 30-ին, գրում է «Ինտերֆքս»-ը։

Շրյոդերի թեկնածությունը «Գազպրոմի» տնօրենների խորհրդում առաջադրվել էր փետրվարին՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից առաջ։ Շրյոդերն այդ ժամանակ զբաղեցնում էր «Ռոսնեֆտի» տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը։

Պատերազմի մեկնարկից հետո Շրյոդերն անմիջապես չհեռացավ «Ռոսնեֆտից», որի պատճառով քննադատության ենթարկվեց Գերմանիայում։ Շրյոդերը ռուսական ընկերության տնօրենների խորհրդի ղեկավարի պաշտոնը լքելու մասին հայտարարեց միայն մայիսի երկրորդ կեսին։

Միաժամանակ նախկին կանցլերը հայտարարել է, որ չի առաջադրվելու «Գազպրոմի» տնօրենների խորհրդում, սակայն մինչ օրս դրա պաշտոնական հաստատումը չկա։

Ամենից շատ դիտված