ՌԴ ԿԲ-ն արտերկիր փոխանցումների սահմանաչափը 50 հազարից բարձրացրել է ամսական 150 հազար դոլարի
copy image url

ՌԴ ԿԲ-ն արտերկիր փոխանցումների սահմանաչափը 50 հազարից բարձրացրել է ամսական 150 հազար դոլարի

Արտաքին 2 տարի առաջ - 09:05 07-06-2022
Ռուսաստանի ռեզիդենտ անձինք հունիսի 8-ից կարող են ամսական մինչև 150 հազար ԱՄՆ դոլար փոխանցել օտարերկրյա բանկում իրենց սեփական հաշվին կամ արտասահմանում գտնվող այլ անձի։ Այս մասին հաղորդել է Ռուսաստանի Կենտրոնական բանկը։

Նույն չափի գումար կարող են արտասահման փոխանցել ոչ ռեզիդենտները՝ ֆիզիկական անձինք «բարեկամ» երկրներից։

Մինչ այս Ռուսաստանի ռեզիդենտների և «բարեկամ երկրներից» ոչ ռեզիդենտների համար արտերկիր փոխանցումների սահմանաչափը կազմում էր ամսական 50 հազար դոլար։

«Ոչ բարեկամական» երկրներից Ռուսաստանում աշխատող ոչ ռեզիդենտները նախկինի նման կարող են արտասահման փոխանցել միայն իրենց աշխատավարձի չափով դրամական միջոցներ։ Ուժի մեջ է մնացել նաև Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցներին աջակցող երկրներից իրավաբանական անձանց արտասահման փոխանցումների արգելքը։

Սահմանափակումները գործում են մինչև 2022թ․-ի սեպտեմբերի 30-ը ներառյալ։

Ամենից շատ դիտված