Պուտինը նոր կոչում է շնորհել ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովին
copy image url

Պուտինը նոր կոչում է շնորհել ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովին

Արտաքին 2 տարի առաջ - 18:22 07-06-2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գեներալ-լեյտենանտի կոչում է շնորհել ՊՆ տեղեկատվության և զանգվածային կապերի դեպարտամենտի պետ Իգոր Կոնաշենկովին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Կոնաշենկովը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչն է։ Նա ամեն օր հրապարակում է ՌԴ ռազմական գերատեսչության մամուլի հաղորդագրություններ Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողության» ընթացքի մասին։

Կոնաշենկովին գեներալ-մայորի կոչումը շնորհվել է 2013 թվականին:

Ամենից շատ դիտված