Երեք զուգահեռ ապագա՝ Սարյանում, Պռոշյանում և ռեստորաններում
copy image url

Երեք զուգահեռ ապագա՝ Սարյանում, Պռոշյանում և ռեստորաններում

Միտք Ներքին 2 տարի առաջ - 14:05 05-06-2022
Երեկ Հայաստանում երեք ուշագրավ իրադարձություն էր տեղի ունենում, երեքն էլ՝ իրարից անկախ, բայց մի բանով իրար նման: Երեքն էլ ապագային էին միտված, բայց այդ ապագան տարբեր ընկալումներով էր։ Մի տեղ գինու օրերն էին նշում՝ Սարյանում հավաքված և հայացքներն ապագային հառած՝ զվարճանում էին մարդիկ ու մտածում, թե հաջորդ տարի ինչպես են նշելու, ինչ են անելու։ Խմում էին՝ վստահաբար, նաև իրենց ապագայի ու ապագա պլանների կենացը, իսկ դրանից երկու փողոց վերևում՝ Սարյանում հավաքված ժողովորդի չափ մի ժողովուրդ էլ ոստիկանների մահակների և նռնակների տակ՝ Հայաստանի ապագայի համար էր պայքարում, այն ապագայի, որը չէին գիտակցում կամ որի վրա թքած ունեին Սարյանում հավաքվածները։
Իսկ Երևանի ու հանրապետության տարբեր վայրերում բազմաթիվ պատանիներ, որ նոր պետք է կյանք մտնեն, «Վերջին զանգի» արարողությունն էին նշում ու լսում կենացներ՝ իրենց ապագայի մասին։ Այն ապագայի, որի համար պայքարում էին Պռոշյան-Բաղրմայնան խաչմերուկում և որի վրա թքած ունեին Սարյանում հավաքվածները։

Երեք զուգահեռ իրականություն՝ մեկը մեկից անջատ ու մեկը մեկի հետ փոխկապակցված։ Դպրոցն ավարտած ու նոր կյանք մտնող երեխաներից շատերը գուցե գիտակցում էին՝ ինչ է այդ պահին կատարվում Պռոշյան փողոցում. վստահաբար ռեստորաններում՝ գինարբուքի թեժ պահերին, լայվերով հետևելիս կլինեին։ Մի մասը գուցե ո՛չ հետևում էր, ո՛չ էլ հասկանում էր, քանզի իրենց ծնողներն ասել էին՝ մեզ քաղաքականությունը չի հետաքրքրում, մենք բոլորի վրա թքած ունենք։

Մի երրորդ հատվածն էլ՝ իրենց ընտանիքներով հանդերձ, գուցե երազել ու պայքարել է այն ապագայի համար, որն այսօր որպես պատուհաս բերել են մեր գլխին այսօրվա իշխանությունները։ Բայց բոլորն էլ, ըստ էության, իրենց որոշակի վերաբերմունքն ունեն ապագայի հանդեպ, այլ հարց է, թե ով՝ ինչպես։ Իրական, ճիշտ ու հասցեական վերաբերմունքը, սակայն, արտահայտվում էր Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում՝ ոստիկանների նետած նռնակների և մահակների հարվածների, գոռում-գոչյունների ներքո։ Այ նրանք են, որ պետք է ապահովեն այսօրվա շրջանավարտների և վաղը Սարյանում նորից անհոգ ժպիտով գինի խմողների ապագան, որի վրա իրենք այդպես թքած ունեն։ Բայց քանի դեռ մենք չունենք ապագայի վերաբերյալ հստակ դիրքորոշում և տեսլական, մենք չենք ուենալու պայծառ ու ապահով ապագա։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում