Ցուցարարին կուղարկեն տու՞ն, թե՞ կթողնեն փողոցում
copy image url

Ցուցարարին կուղարկեն տու՞ն, թե՞ կթողնեն փողոցում

Միտք Ներքին 2 տարի առաջ - 15:00 04-06-2022
Հակակառավարական ցույցերի մասնակցի համար հունիսի 3-ը կարևոր հանգրվան եղավ։ ԱԺ-ում քննարկվեց ընդդիմության առաջարկած հայտարարության նախագիծը։ Միաժամանակ Մոսկվայում տեղի ունեցավ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի հերթական նիստը, որին մասնակցեց ՀՀ փոխվարչապետը։ Այս հանդիպման ժամանակ որոշվեց նաև սահմանազատման և անվտանգության հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների հաջորդ հանդիպման օրը, որը տեղի է ունենալու ոչ թե հայ-ադրբեջանական սահմանին, այլ Մոսկվայում։

Խորհրդարանական ընդդիմությունը բազմիցս ընդգծել է ռուսական միջնորդության կարևորությունը հայ-ադրբեջանական բանակցություններում։ Ընդդիմադիր բազմաթիվ գործիչներ անչափ անհանգստացել էին, որ բրյուսելյան վերջին հանդիպումից հետո Շարլ Միշելի ամփոփագրի մեջ ՌԴ-ի անունը չկար։ Հետևաբար հայ-ադրբեջանական բանակցությունները Բրյուսելից Մոսկվա վերադարձնելու շրջադարձը կարևոր ձեռքբերում կհամարվի ընդդիմության համար։ Եթե իշխանությունները երես թեքեն Բրյուսելից և հայտարարեն, որ նախընտրում են բանակցությունները վարել ՌԴ միջնորդությամբ, ապա շատ հնարավոր է, որ «Դիմադրության» շարժման ցուցարարին կուղեկցեն տուն։ Այսինքն՝ եթե ՌԴ-ն կրկին դառնա հայ-ադրբեջանական բանակցությունների քավոր, ապա ցույցեր անող խորհրդարանական ընդդիմությունը, որը ՌԴ-ի հետ հարաբերություններ խորացնելու ջատագով է, քավորին հարգելով, կհրաժարվի վարչապետի հրաժարականի պահանջից ու ջրբաժանային հարցերից, իսկ ցուցարարին կուղարկի տուն։

Բանակցությունները Բրյուսելից Մոսկվա տեղափոխելը հետընթաց է, քանի որ ՌԴ-ն և Ադրբեջանը համարում են, որ Արցախի հարցը լուծված է։ Նույնիսկ արցախցիների անվտանգության և իրավունքների թեման դուրս կգա օրակարգից։ Եթե շանտաժ չկիրառվի ՀՀ իշխանության նկատմամբ, ապա բացառվում է, որ բանակցությունները Մոսկվա վերադարձնելու հարցում համաձայնություն ձեռք բերվի կողմերի միջև։

Իսկ եթե ՌԴ միջորդության հարցն ընդունվի, ապա հաջորդիվ տեղի կունենա հանդիպում ցույցերի կազմակերպչի, իշխանությունների և ՌԴ հատուկ ներկայացուցչի մասնակցությամբ, որտեղ «կխնդրեն» դադարեցնել ցույցերը։ Չի բացառվում, որ ցույցերին վերջակետ դնելուց առաջ բռնություն կկազմակերպվի ցուցարարի նկատմամբ, որպեսզի ցույց տրվի, որ ցույցերը դադարեցվում են ռուսների խնդրանքով։

Կարճ ասած՝ իրոք ջրբաժան է, եթե ռուսական միջնորդության հարցն անցնի, ապա ցուցարարին կուղարկեն տուն, եթե մերժվի, ապա կթողնեն փողոցում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում