Բաքուն «ՌԻԱ Նովոստիին» մեղադրում է Ղարաբաղի հայտարարությունները «տարածելու» մեջ
copy image url

Բաքուն «ՌԻԱ Նովոստիին» մեղադրում է Ղարաբաղի հայտարարությունները «տարածելու» մեջ

Արտաքին 2 տարի առաջ - 10:33 04-06-2022
«ՌԻԱ Նովոստի»-ի՝ տեղական իշխանությունների կողմից ria.ru կայքի արգելափակման պատճառների մասին հարցին ի պատասխան Ադրբեջանի ԱԳՆ-ն ռուսաստանյան լրատվական գործակալությանը մեղադրել է Լեռնային Ղարաբաղի հայտարարությունները «տարածելու» մեջ՝ ԼՂՀ պետնախարարի հետ լրատվամիջոցի թղթակցի զրույցից հատվածներ հրապարակելու պատճառով՝ չնայած նույն նյութերում Բաքվի դիրքորոշման մանրամասն ներկայացմանը։

«Ռուսական պետական ​​լրատվական գործակալության կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը հակադրվող և անջատողական միտումներ քարոզող զրպարտչական տեղեկատվության տարածումը չի համապատասխանում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունների ոգուն և, հետևաբար, լուրջ ափսոսանքի տեղիք է տալիս»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան։

Նա կարծիք է հայտնել, որ դա իբր հակասում է 1997թ․-ի Ադրբեջանի և Ռուսաստանի միջև բարեկամության, անվտանգության և ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի և 2022թ․-ի Դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի դրույթներին։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի