Ոստիկանների հարվածներից քաղաքացին կորցրել է  գիտակցությունը

Տեսանյութ Ներքին 2 տարի առաջ - 21:46 03-06-2022
Կառավարական ամառանոցի մոտ ոստիկանների հետ բախման արդյունքում մի քաղաքացի կորցրել է գիտակցությունը։

Տեսանյութում երևում է, թե ինչպես են մի քանի ոստիկաններ հարվածներ են հասցնում մի քաղաքացու, որից հետո երևում է, թե ինչպես է քաղաքացին գիտակցությունը կորցրած ընկած հատուկ միջոցներով զինված ոստիկանական պատի հետևում։ Այնուհետև անգիտակից քաղաքացուն են մոտենում երկու ոստիկան և նրան քարշ տալով տանում։

Մինչդեռ կարմիր, սև բերետավորները բռնի ուժով ու հարվածներ հասցնելով բերման են ենթարկում մեկ այլ քաղաքացու։

Ամենից շատ դիտված