Քիչ առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Ազգային ժողովի շենքից տեսանյութ է հրապարակել, որտեղ անդրադառնում է ընդդիմադիր պատգամավորների հնչեցրած խոսքերին, թե ՔՊ-ական պատգամավորները փախել են ԱԺ-ից։
Վերջինս տեսանյութում ասել է․
«Հենց նոր քայլում էի Ազգային ժողովի միջանցքով և լսեցի, որ շատ արագ վազող Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, թե «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները փախած են Ազգային ժողովից։
Միակ մարդը, որ Ազգային ժողով վերջին մեկ ամսում ընդհանրապես ոտք չի դրել, եղել և մնում է Իշխան Սաղաթելյանը, որն իր ծոծարակը կտեսնի, բայց չի տեսնի փախած «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն։ Իսկ ինչ վերաբերում է այսօր և մնացած օրերին կատարած մեր աշխատանքներին, ապա դուք դրա արդյունքները կտեսնեք մեր հաջորդ քառօրյայի ընթացքում»,- ասաց Ալեքսանյանը։