Մոսկվայում սպանվել է հայազգի գործարար, որը ՀՀ-ում հետախուզման մեջ էր

Արտաքին 2 տարի առաջ - 09:16 03-06-2022
Մոսկվայի կենտրոնում անհայտ անձը կրակել և սպանել է Հայաստանում հետախուզման մեջ գտնվող տղամարդուն։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։

Մարդասպանը նրան դարանակալել է Կոմսոմոլսկի պողոտայի վրա գտնվող «Սեյջի» ռեստորանի մոտ, վազելով մոտեցել է, կրակել նրա մեջքին, այնուհետև ևս մեկ գնդակ է արձակել նրա գլխին: Հետո նա հանել է հեռախոսը, նկարել սպանվածին ու դիմել փախուստի։

Baza-ի տվյալներով, սպանված գործարարը 62-ամյա Հովհաննես Կամարյանն է։ Ավելի քան 10 տարի նա ինքն էլ հետախուզման մեջ է՝ Հայաստանի տարածքում սպանության փորձ կատարելու համար։ Ըստ որոշ տեղեկությունների, այն ժամանակ նա 500 հազար դոլարով պատվիրել էր վերացնել օրենքով գող Ռաֆիկ Մադոյանին։ Սպանությունը կանխվել է, իսկ Կամարյանը փախել է Հայաստանից։ Հովհաննես Կամարյանին սպանության նախորդ գիշերը ուղեկցել է 22-ամյա Եկատերինա Պոպովան։ Մարդասպանը նրան չի վնասել։

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ
12:37 Հայտնի են ավելի քան 100 հազար ռուս զինվորների անունները, որոնք զոհվել են ուկրաինական հակամարտությունում. BBC