Հպարտ եմ, որ նրանց նման ընկերներ ու որդի ունեմ․ Գեղամ Մանուկյան
copy image url

Հպարտ եմ, որ նրանց նման ընկերներ ու որդի ունեմ․ Գեղամ Մանուկյան

Ներքին 2 տարի առաջ - 23:41 02-06-2022
Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հպարտ եմ, որ նրանց նման ընկերներ ու որդի ունեմ: Նրանք ամուր են, գաղափարական ու պայքարից չեն հրաժարվի, առայժմ այն կշարունակեն ճաղերի ետեւից… Մահվան ու թշնամու աչքերի մեջ նայածները չեն ընկրկում: Փոքրոգիներն են նահանջում ու խայտառակվում: Գնում ենք առաջ, նոր օր, նոր պայքար, որ ունենանք Հայաստան առանց նիկոլ: Այդ պայքարից նահանջ չկա»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Գյումրիում տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել էր և ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 7 անձի մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:Մեղադրյալներից հինգը կալանավորվել էին:

Ամենից շատ դիտված