Էական փոփոխություններ Հայաստանի չեմպիոնի կազմում
copy image url

Էական փոփոխություններ Հայաստանի չեմպիոնի կազմում

Սպորտ 2 տարի առաջ - 21:44 01-06-2022
«Փյունիկը» կազմի էական փոփոխություններ է կատարում։

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2021/22թ․ չեմպիոնի կազմից հեռացել են Գևորգ Ղազարյանը, Արման Հովհաննիսյանը։

Այսօր երևանյան ակումբը հայտարարել է ևս 5 ֆուտբոլիստների հեռանալու մասին։

Հայաստանի ամենատիտղոսակիր ֆուտբոլային ակումբի գույներն այլևս չեն պաշտպանի դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը, պաշտպաններ Բրունո Նասիմենտոն, Մագոմեդ Մուսալովը, կիսապաշտպաններ Հիգոր Լեյտեն և Կալու Օլիվեյրան, հայտնում է «Փյունիկի» պաշտոնական կայքը։

Հաղորդագրությունում նշվում է, որ ավարտվել է ֆուտբոլիստների հետ պայմանագրերի ժամկետը։

Ամենից շատ դիտված