ԱՄՆ-ն ցանկանում է կռվել Ռուսաստանի հետ մինչև վերջին ուկրաինացին. Պեսկով
copy image url

ԱՄՆ-ն ցանկանում է կռվել Ռուսաստանի հետ մինչև վերջին ուկրաինացին. Պեսկով

Արտաքին 2 տարի առաջ - 21:48 01-06-2022
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Կիևին HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր մատակարարելու Վաշինգտոնի խոստումը, որոնք կարող են խոցել թիրախները մինչև 80 կմ հեռավորության վրա։

Նրա խոսքով, ամերիկյան իշխանությունները նման գործողություններով «կրակի վրա յուղ են լցնում», ինչը չի նպաստում բանակցությունների սեղան վերադառնալուն։

«ԱՄՆ-ն, ակնհայտորեն, իրոք հավատարիմ է Ռուսաստանի դեմ պայքարի գծին՝ մինչև վերջին ուկրաինացի»,- ասել է Պեսկովը, նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

Ամենից շատ դիտված