Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարն այցելել է երեխաների խնամքի ու պաշտպանության գիշերօթիկ հաստատություն
copy image url

Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարն այցելել է երեխաների խնամքի ու պաշտպանության գիշերօթիկ հաստատություն

Ներքին 2 տարի առաջ - 19:11 01-06-2022
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանն այցելել է Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն և երեխաների խնամքի ու պաշտպանության գիշերօթիկ հաստատություն:

Նախարարը ծանոթացել է նորածինների և մայրիկների առողջությանը, նվերներ բաժանել նրանց, բժշկական անձնակազմի հետ քննարկել ոլորտին առնչվող մի շարք հարցեր:

Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում Արմինե Պետրոսյանը մասնակցել է օրվա առթիվ կազմակերպված տոնական միջոցառմանը, շփվել հաստատությունների սաների հետ, նվերներ բաժանել նրանց:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված