Թուրքիան դիմելու է ՄԱԿ-ին երկրի անվանումը փոխելու հարցով
copy image url

Թուրքիան դիմելու է ՄԱԿ-ին երկրի անվանումը փոխելու հարցով

Արտաքին 2 տարի առաջ - 17:47 01-06-2022
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ գրավոր դիմում կներկայացվի ՄԱԿ-ի անդամ երկրներում «Turkey» անվանումը «Türkiye» անվանմամբ փոխարինելու պահանջով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber-ը:

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրությամբ պաշտոնական տեղեկագրում հրապարակված շրջաբերականում նշվել է, որ արտահանվող ապրանքներում «Made in Turkey»-ի փոխարեն կօգտագործվի «Made in Türkiye» արտահայտությունը։

Արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներում պետք է օգտագործվի «Türkiye» անվանումը, և իրենք գրավոր դիմում կներկայացնեն դրա համար։

Նախատեսվում է, որ «Türkiye» անվանումը կկիրառվի բոլոր պաշտոնական և միջազգային փաստաթղթերում, ինչպես նաև պաշտոնական նամակագրության մեջ:

Ամենից շատ դիտված