Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը մշտապես հոգեբանական սպառնալիքների է ենթարկվում
copy image url

Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը մշտապես հոգեբանական սպառնալիքների է ենթարկվում

Արտաքին 2 տարի առաջ - 11:54 01-06-2022
Բելառուսը «մշտապես» գաղափարական, տեղեկատվական, ռազմական և հոգեբանական սպառնալիքների է ենթարկվում, հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ տեղեկատվական քաղաքականության բարելավման թեմայով խորհրդակցության ժամանակ։ Նրա խոսքերը մեջբերում է «ԲԵԼՏԱ» գործակալությունը։

«Դուք գիտեք, որ մարտահրավերները, որոնց մենք այսօր բախվում ենք, բացարձակապես նորություն չեն: Մոտ մեկ երրորդ դար մենք կերտում ենք մեր պետությունը և մշտապես ենթարկվում ենք գաղափարական, տեղեկատվական, ռազմական և հոգեբանական սպառնալիքների»,- ասել է Բելառուսի առաջնորդը։

Լուկաշենկոն հավելել է, որ երկիրը հավաքական Արևմուտքի «ճնշման» տակ է, որը մտադիր է ապակայունացնել բելառուսական հասարակությունը, փոխել երկրի սահմանադրական կարգը և իշխանության բերել «Արևմուտքին հնազանդ» մարդկանց»։

«Այս նպատակներին հասնելու համար օգտագործվող տեխնոլոգիաների մակարդակը շատ բարձր է»,- նշել է նախագահը:

Ձեզ գուցե հետաքրքրի