ՅՈՒՆԵՍԿՕ-ն բացառել է Ռուսաստանին կազմակերպությանն անդամակցությունից զրկելու հնարավորությունը
copy image url

ՅՈՒՆԵՍԿՕ-ն բացառել է Ռուսաստանին կազմակերպությանն անդամակցությունից զրկելու հնարավորությունը

Արտաքին 2 տարի առաջ - 22:09 31-05-2022
Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) մամուլի ծառայությունը «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է, որ Ռուսաստանին չի կարելի զրկել անդամ երկրի կարգավիճակից, քանի որ այն շարունակում է մնալ ՄԱԿ-ում։

«Միավորված ազգերի կազմակերպության յուրաքանչյուր անդամ երկիր իրավունք ունի անդամակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Սահմանադրության համաձայն (հոդված 2-րդ): ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամությունից զրկվում են միայն վերջինիս այն անդամ երկրները, որոնք հեռացվել են ՄԱԿ-ից»,- նշել են մամուլի ծառայությունում։

Ամենից շատ դիտված