Մայիսի 23-27-ը Բանգկոկում կայացավ ՄԱԿ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 78-րդ նստաշրջանը (78th session of the Economic and Social Commission for Asia and the Pacific – ESCAP), որին մասնակցում էր նաև ՀՀ պատվիրակությունը` ՄԱԿ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովում ՀՀ մշտական ներկայացուցիչ Վահրամ Կաժոյանի գլխավորությամբ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Հանձնաժողովի նստաշրջանի շրջանակներում կայացավ ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովում ՀՀ մշտական ներկայացուցիչ Վահրամ Կաժոյանի հանդիպումը ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի գործադիր քարտուղար Արմիդա Սալսիա Ալիշյահբանայի հետ, որի ընթացքում դեսպան Կաժոյանը հանձնեց իր հավատարմագրերը: Հանդիպման ժամանակ քննարկվեցին Հայաստանի և Հանձնաժողովի միջև համագործակցության հեռանկարները: