Իշխանության, Թուրքիայի և Ադրբեջանի մտքին նույն բանն է, դրա համար էլ դուրս ենք եկել մենք պայքարի․ Լևոն Քոչարյան

Ներքին 2 տարի առաջ - 15:18 31-05-2022
«Այնպես չէ, որ դուրս ենք գալիս և ասում՝ այսօր բախում պետք է լինի։ Այն ժամանակ էր ստացվում, երբ տեսնում ենք՝ մեր խաղաղ ակցիան, մեր Սահմանադրական իրավունքները ոտնահարվում են, փորձում ենք ինչ-որ պատ կազմենք, պահենք, այնպես չէ, որ մենք հրահրում ենք այդ բախումը»։ Այս մասին ԱԳՆ շենքի դիմաց իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողներին ասաց Լևոն Քոչարյանը՝ պատասխանելով լրագրող այն հարցին, թե այսօր բախման վտանգ տեսնո՞ւմ է։

«Իշխանության, Թուրքիայի և Ադրբեջանի մտքին նույն բանն է, դրա համար էլ դուրս ենք եկել մենք պայքարի, իսկ մեր փողոցի մասով, նրանց մտքին այն է, որ ամեն ձև փորձեն իրենց դավաճանական ծրագիրը առաջ տանեն»,- ասաց Քոչարյանը։

Հիշեցնենք՝ «Դիմադրություն» շարժման մասնակիցներն այսօր՝ մայիսի 31-ի առավոտյան, իրենց հերթական անհնազանդության ակցիան են իրականացնում Երեւանում: Նրանք հավաքվել են Ֆրանսիայի հրապարակում եւ երթ սկսել ԱԳՆ շենքի մոտ։ Այս պահին ԱԳՆ շենքը շրջափակված է սաղավարտներով ու վահաններով զինված մեծաթիվ ոստիկաններով:

Ամենից շատ դիտված