«Այս պահին առանց չափազանցության մոտ 5 հազար ոստիկանական ուժեր, կեսն ԱԺ-ում, կեսը ԱԳՆ-ի մոտ, Կառավարության մոտ, ԵՊՀ-ի մոտ են զորքեր կուտակել: Տղերք, էս ի՞նչ եք անում: Էդ խելագարը ոչ թե վախեցած է, այլ հաստատ ցնցումների մեջ է, որովհետեւ պարզ, խաղաղ անհնազանդության ցերեկային երթին դիմավորում են զորքեր»,-ասաց Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ երթով գնում են Երեւանի պետական համալսարան:
«Դիմադրության» շարժման մասնակիցները այս պահին երթով հասել են ԵՊՀ գլխավոր շենքի մոտ։ Տարածքում մեծ թվով ոստիկաններ են կանգնած:
«Ոստիկաններին զգուշացրեցի, որ այս պատնեշը հաղթահարելը մեկ րոպեի հարց է ժողովրդի համար։ Բայց մենք այլ նպատակով ենք այստեղ։ Մեզ համար շատ կարևոր է հասկանալ, թե ինչ դիրքորոշում ունի ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմը Արցախի ու հայ-թուրքական հարաբերությունների հարցում։
Մեր պատգամավորներն արդեն ներսում են, և շատ շուտով մենք կստանանք մեզ հուզող հարցերի պատասխանը», - գրել է Սաղաթելյանը իր ֆեյսբուքյան էջում։