Ընդդիմադիր պատգամավորները մտնում են նախարարություններ
copy image url

Ընդդիմադիր պատգամավորները մտնում են նախարարություններ

Ներքին 2 տարի առաջ - 11:59 30-05-2022
«Դիմադրության» շարժման մասնակիցներն այսօր՝ մայիսի 30-ին, իրենց հերթական անհնազանդության ակցիան են իրականացնում Երեւանում: Նրանք հավաքվել են Ֆրանսիայի հրապարակում եւ երթ սկսել:

Այս պահին ընդդիմությունը շրջափակել է կառավարական 3-րդ մասնաշենքը, որտեղ տեղակայված են աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության նախարարությունները, պետական այլ մարմիններ:

Ընդդիմադիր պատգամավորները պատրաստվում են ներս մտնել` պարզելու պաշտոնյաների դիրքորոշումը ընդդիմության կողմից հայտարարված կետերի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժումը հետևյալ հետերն է հրապարակել` նշելով, որ ամեն հայ դրանց վերաբերյալ պիտի դիրքորոշում հայտնի.

1․ Յուրաքանչյուր հայ պետք է դիրքորոշում հայտնի: Հայաստանն աջակցելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իարժեք իրացմանը:
2․ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:
3․ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև պետք է լինի հուսալի ցամաքային կապ․ Արցախն անկլավ չի լինելու:
4․ Հայաստանի Հանրապետությունն Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է:
5․ Սահմանագծման և սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զորքերի դուրս բերման նախապայմանով:
6․ Սահմանագծման և սահմանազատման աշխատանքների արդյունքում բացառվում է Հայաստանի Հանրապետության ամբողջականության խաթարումը:
7․ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում բացառվում է որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի Հայոց ցեղասպանությունը:
8․ Ադրբեջանի և Թուրքիայի հետ ճանապարհների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջանցքային տրամաբանությամբ:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված