Հարավային Օսիայի նախագահը հետաձգել է Ռուսաստանի հետ միավորման հանրաքվեի անցկացումը
copy image url

Հարավային Օսիայի նախագահը հետաձգել է Ռուսաստանի հետ միավորման հանրաքվեի անցկացումը

Արտաքին 2 տարի առաջ - 10:47 31-05-2022
Հարավային Օսիայի նախագահ Ալան Գագլոևը կասեցրել է 2022 թվականի հուլիսի 17-ին Ռուսաստանի հետ միավորման հանրաքվե անցկացնելու մասին հրամանագիրը։

Ինչպես հաղորդվում է Հարավային Օսիայի նախագահի կայքում, Գագլոևը կասեցրել է հրամանագիրը՝ «ճանաչելով ՌԴ օրինական իրավունքներն ու շահերը շոշափող հանրաքվեի հարցով միակողմանի որոշման անընդունելիությունը» և «լիովին աջակցելով Հարավային Օսիայի քաղաքացիների հետագա ինտեգրման նախաձեռնությանը»։

Ռուսաստանի հետ Հարավային Օսիայի միավորման հանրաքվեն նշանակվել է հանրապետության նախորդ նախագահ Անատոլի Բիբիլովի կողմից։ Համապատասխան հրամանագիրը նա ստորագրել է մայիսի 13-ին՝ նախագահական ընտրություններում Գագլոևին պարտվելուց հետո։

Մայիսի վերջին Կրեմլից հայտարարեցին, որ իրենք չեն մասնակցում հանրաքվեի կազմակերպմանը և առաջարկեցին «մտածել հարցի ձևակերպման մասին»։

Ամենից շատ դիտված