Ուղիղ եթեր
Բաց ձեռքերով իշխանության եկածը բռունցք է իջեցնում ժողովրդի գլխին
copy image url

Բաց ձեռքերով իշխանության եկածը բռունցք է իջեցնում ժողովրդի գլխին

Միտք Ներքին 2 տարի առաջ - 11:00 31-05-2022
Բռունցքը մերժած, բաց ձեռքերով իշխանության եկածը բռունցք է իջեցնում խաղաղ ցուցարարների, իրեն իշխանության բերած ժողովրդի գլխին: Ուժի կիրառումը վախի դրսևորում է, իսկ սրանց վախն ամեն օր է խորանում: Հիմա դեռ քիթ ու բերան արյունելով, կոկորդ սեղմելով, թև ու ոտ կոտրելով, հագուստ պատռելով են իրենց ուժը ցույց տալիս՝ զգացած վախին համաչափ: Վաղը, վախի նիշի բարձրանալուն զուգընթաց, ինչպես ջերմաչափի սնդիկի սյուն, ուժի սրությունն է վտանգավոր ու կյանքի հետ անհամատեղելի դառնալու: Ուժի կիրառման բոլոր ձևերն է փորձելու և երբեք կանգ չի առնելու բարոյական ու մարդկային սահմանի առաջ, միչև վերջ է գնալու բռնութունը մերժելու խաբկանքով եկածը: Սա է այդ տեսակի սկզբունքը, բարոյականությունն ու սահմանը:

Չորս տարի առաջ այդ ցուցարարի գլխին, որ հեղափոխություն էր անում, որպեսզի տապալի բռնապետությունը, ռեժիմն ու վախը, ոչ մի անգամ բռունցք չիջավ: Խեղճ ու ողորմելի չէր, դուխով էր փակում, ինչ ցանկանում էր, դուխով էր մտնում, ուր ուզում էր: Իսկ հիմա, որ ժողովրդի երկիր է, ժողովրդի իշխանություն, բռունցք է իջնում այդ նույն ժողովրդի գլխին խաղաղ ցույցերի համար: Ցուցարարը նույնն է, պահանջը՝ նույնը, իշխանությունը նույնը չէ: Գուցե մենք շփոթե՞լ ենք տեղերը բռնապետության ու ժողովրդավարության: Բռնապետությունը հանդուրժում էր, ժողովրդավարությունը բռնանում է: Բռնապետության ժամանակ ոստիկանը մերն էր, ժողովրդավարության ժամանակ ոստիկանը մեր դեմ է:

Հեղափոխությունից առաջ ազատագրված Արցախ ունեինք, հիմա բռնազավթված Արցախ ունենք: Հեղափոխությունից առաջ պաշտպանված սահմաններով Հայաստան ունեինք, հիմա թշնամին Հայաստանի սահմաններից ներս է: Ոչ միայն լիճ ու սար է գրավել, տուն ու արոտավայր, նաև միջպետական մայրուղին է զավթել: Հեղափոխությունից առաջ քաղբանտարկյալներ չունեինք, հիմա քաղաքական հայացքների համար բանտարկվածներ ունենք: Եթե համեմատում ենք, դնում կշեռքի նժարներին, ժողովրդավարությունն ու ազատությունն այն ժամանակ էին՝ հեղափոխությունից առաջ, ռեժիմն ու բռնությունը հիմա են՝ հեղափոխությունից հետո: Ինչպես կան հակահերոսներ, այնպես էլ կան հակահեղափոխություններ՝ իրենց հակափրկիչներով: Սա մեզ հետ պատահածն է:

Սա մերժեց բռունցք պարզելը, որ միասնության, ուժի և պաշտպանության խորհրդանիշն էր, փոխարենը եկավ՝ ձեռքը բաց պարզած, մատները ցրված, որ հանձնվելու նշանն էր: Բաց ձեռքերով, ցրված մատներով կանգնեցինք թշնամու առաջ և հանձնվեցինք: Իսկ բռունցքը, որ պահել էր, պարզում է հիմա՝ իջեցնելով ժողովրդի գլխին՝ իր նման ցուցարարի: Եվ սրա անունն է ժողովրդի իշխանություն:

Ամենից շատ դիտված

23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
16:47 Ես ոչ ստալինապաշտ եմ, ոչ էլ տերտեր․ Աջապահյանի պատասխանը՝ Վահագն Ալեքսանյանին
16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
22:48 Գյումրիի քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանը կադրային «շաբաթօրյակ» է անում
23:17 Ովքեր են պապական գահի գլխավոր հավակնորդները. Bild
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել
22:19 ՀՀ իշխանությունը փորձում է Արցախի մնացորդ ամբողջ գույքը թաքուն փոխանցել ՀՀ կառավարությանը. փաստաբան
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ