Ռուսաստանում հայտնվել է միլիոնանոց ևս չորս քաղաք
copy image url

Ռուսաստանում հայտնվել է միլիոնանոց ևս չորս քաղաք

Արտաքին 2 տարի առաջ - 21:33 30-05-2022
Համառուսաստանյան մարդահամարի նախնական արդյունքներով, որն անցկացվել է 2021 թվականի աշնանը, Ռուսաստանում հայտնվել է ևս չորս նոր՝ միլիոնանոց քաղաք։ Դրանք են Վորոնեժը, Կրասնոդարը, Կրասնոյարսկը և Պերմը։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով «Ռոսստատ»-ի մամուլի ծառայությանը։

2010 թվականի համեմատ, երբ անցկացվել է բնակչության նախորդ մարդահամարը, միլիոնից ավելի բնակչություն ունեցող քաղաքների թիվը հասել է 16-ի: «Ռոսստատ»-ի տվյալներով, ընդհանուր առմամբ, դրանցում է բնակվում երկրի բնակչության գրեթե մեկ քառորդը՝ 35.7 միլիոն մարդ: Բնակիչների թվով առաջատարը մնում է Մոսկվան. այնտեղ ապրում է ավելի քան 13 մլն մարդ, ինչը 11%-ով ավելի է, քան 2010 թ.: Տասնմեկ տարվա ընթացքում ավելի քան մեկ միլիոն մարդ է տեղափոխվել մայրաքաղաք:

«Ռոսստատ»-ի տվյալներով, 2021 թ. հոկտեմբերի դրությամբ Ռուսաստանում բնակչությունը, հաշվի առնելով բռնակցված Ղրիմը, կազմել է 147.2 միլիոն մարդ՝ երկու միլիոնով ավելի, քան 2010 թ., ինչը պայմանավորված է միգրացիայի աճով։ Միևնույն ժամանակ, 2021 թ. գրանցվել է բնակչության թվի անկում, երկրում մահացությունների թիվը գերազանցել է ծնունդներին. պատճառը COVID-19-ն էր, որի հետևանքով ՌԴ-ում մահացել է 1.04 միլիոն մարդ։

Ամենից շատ դիտված