Ընթանում է Աննա Հակոբյանի 1-միլիոնանոց ընթրիքը
copy image url

Ընթանում է Աննա Հակոբյանի 1-միլիոնանոց ընթրիքը

Ներքին 1 տարի առաջ - 17:36 14-04-2024
Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա գյուղի տարածքում գտնվող «Արմաս» գինու գործարանում այս պահին ընթանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի կազմակերպած 1 միլիոն դրամ արժեցող ընթրիքը։

Տարածքում ծառայություն են իրականացնում ինչպես Աշտարակի ոստիկանության աշխատակիցները, այնպես էլ ՊՊԾ աշխատակիցները։ Վերջիններիս մոտ կա ցուցակ, որով ստուգում են գինու գործարան ժամանող ավտոմեքենաների պետհամարանիշները, մարդկանց անունները։ Ցուցակում ներառված լինելու դեպքում նոր միայն թույլ են տալիս մուտք գործել գինու գործարանի տարածք։

Oragir.News-ը ֆիքսել է նաև գինու գործարան շտապող Աննա Հակոբյանին, որին ուղեկցում են ՊՊԾ աշխատակիցները, ինչպես նաև գերթանկարժեք մեքենաներով ժամանող տասնյակ հյուրերին։

Ամենից շատ դիտված