Խարկովի վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը հայտնել է, որ ռուս զինվորականները գնդակոծել են Խարկովի բնակելի թաղամասերից մեկը։
Գնդակոծության հետևանքով, ըստ Սինեգուբովի, զոհվել է 7 մարդ, այդ թվում՝ յոթ ամսական երեխա, վիրավորվել՝ 34 մարդ, այդ թվում՝ 3 երեխա։
Նիկոլաևի վարչակազմի ղեկավար Վիտալի Կիմն իր հերթին հայտնել է, որ ուրբաթ կեսօրին բնակելի թաղամասերի գնդակոծության հետևանքով զոհվել է 5 մարդ, ևս 15-ը վիրավորվել են։
Ուրբաթ առավոտյան ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Կիևի, Խարկովի, Նիկոլայևի և Ուկրաինայի այլ շրջանների թիրախներին։