Զանգվածային անկարգություններ Երուսաղեմում՝ Դրոշի օրը
copy image url

Զանգվածային անկարգություններ Երուսաղեմում՝ Դրոշի օրը

Արտաքին 2 տարի առաջ - 19:17 30-05-2022
Երուսաղեմում Դրոշի օրը՝ մայիսի 29-ին, բախումներ են տեղի ունեցել հրեաների և արաբների միջև։

Ավանդական երթն ընթանում էր սովորական երթուղիով՝ Շեքեմի դարպասով մինչև Լացի պատ: Հին քաղաք մտնելուց առաջ ծայրահեղ աջ հրեա ակտիվիստները սկսել են հակաարաբական կարգախոսներ բղավել։ Ոստիկանները փորձել են հանգստացնել նրանց, սակայն ապարդյուն։

Երբ երթի հազարավոր մասնակիցներ գտնվում էին Հին քաղաքի պատերի մոտ, Պաղեստինի դրոշով անօդաչու թռչող սարք է հայտնվել Շեքեմի դարպասի մոտ: Ոստիկանները խոցել են այն՝ մտավախություն ունենալով, որ սարքը կարող է պայթուցիկ պարունակել։

Լացի պատի մոտ, որտեղ ավարտվել է երթը, բախումներ են տեղի ունեցել ​​երթի արմատական մասնակիցների և ոստիկանների միջև։ Ընդհանուր առմամբ ձերբակալվել է 60 մարդ, հիմնականում՝ պաղեստինցիներ։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում