«Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի ֆեյսբուքյան էջում գրառում է հրապարակվել այսօր ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ վնասվածք ստացած 11-ամյա աղջկա մասին։
«Այսօր՝ ժամը 12։55-ին, շտապ օգնության մեքենայով Մուրացան համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 11 տարեկան աղջիկ երեխա։
Երեխան անցել է անհրաժեշտ բոլոր բուժզննումները, իրականացվել է երկու ձեռքի ռենտգեն հետազոտություն՝ երկու դիրքով, հետազոտության արդյունքների համաձայն՝ ախտորոշվել է երկու դաստակաների կապանների գերձգվածություն, ոսկրերի և հոդերի վնասվածներ չի հայտնաբերվել, կոտրվածք առկա չէ։
Բժիշկների կողմից տրվել են անհրաժեշտ բոլոր ցուցումները և խորհուրդները, ժամը 14։40 երեխան դուրս է գրվել բուժհաստատությունից»։