Ոստիկանները գնալով ավելի վայրի ու ագրեսիվ են դառնում
copy image url

Ոստիկանները գնալով ավելի վայրի ու ագրեսիվ են դառնում

Միտք Ներքին 2 տարի առաջ - 16:32 30-05-2022
Նիկոլ Փաշինյանի անձնական օգտագործման ոստիկանությունն այսօր առանձնակի դաժանությամբ էր «չեզոքացնում» ցուցարարներին։ Կառավարության շենքերից մեկի դիմաց, որտեղ մի քանի նախարարություն է տեղակայված, այսօր երկու անգամ ուժեղ բախում տեղի ունեցավ ցուցարարների և ոստիկանների միջև։ Ու երկու անգամ էլ ոստիկանական գործողությունների արդյունքում ցուցարարներից մի քանիսի համար ստիպված եղան շտապօգնություն կանչել։ Մեկի գլուխն էր վնասվել, արնահոսում էր, մյուսի՝ ոտքի, երրորդի՝ ձեռքը։ Համացանցում կադրեր կան, թե ինչպես է մի ոստիկան մարտական հնարքով վերցնում ու գետնին տապալում մի երիտասարդի։ Բախումների հետևանքվով երկու ոստիկան ևս տուժել է ու տեղափոխվել հիավանդանոց։

Ոստիկանները գնալով ավելի ագրեսիվ ու արնախում են դառնում։ Սա իրենց թիվ մեկ պաշտպանյալի՝ Նիկոլի վախերի ավելացման մասին է խոսում։ Նա թքած ունի ոստիկանական վայրագությունների վրա, որոնց հետևանքով խաղաղ ցուցարարներ են տուժում ու հայտնվում հիվանդանոցներում։ Նրա համար կա մեկ սրբություն՝ իր աթոռն ու իր անձը, որը պաշտպանելու համար կարող է մի ամբողջ համակարգ ոտքի հանել։ Ի դեպ, այսօր ևս կառավարության երրորդ մասնաշենքը պաշտպանելու էին եկել ոստիկանության մարզային ստորաբաժանումների ծառայողները։ Նրանք իրենց համեմատաբար ավելի հանգիստ ու պարկեշտ են պահում, բայց երևանյան զորքը, հատկապես կարմիր ու սև բերետավորները, ուղղակի վայրենու նման են իրենց պահում, ասես թշնամու վրա հարձկավեն։

Մինչդեռ պատերազմի օրերին նրանցից շատերը կա՛մ չեն մեկնել առաջնագիծ, կա՛մ առաջին իսկ օրերից վախեցած փախել, հետ են եկել՝ չկարողանալով պաշտպանել մեր հայրենիքի սահմանները։ Փոխարենն այստեղ արդյունավետ պաշտպանում են մեր հայրենիքը հանձնողի կյանքն ու անվտանգությունը։ Նրանց այս վարքն ու օրեցօր վայրենացող պահվածքը, բնականաբար, հովանավորվում են երկրի բարձրագույն իշխանության կողմից, և եթե վաղը այդ իշխանությունը փոխվի, դրա ղեկին հայտնվածների հետ միասին պատասխանատվության են կանչվելու նաև նրանց պաշտպանող այս ոստիկանները։

Ափսոս, որ նրանք այդ ամենը այսօր չեն գիտակցում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում