Հրդեհ է բռնկվել Վրաստանի ամենահին հիդրոէլեկտրակայանում՝ ԶԱՀԷԿ-ում

Արտաքին 2 տարի առաջ - 13:32 30-05-2022
Վրաստանի ամենահին հիդրոէլեկտրակայանի՝ ԶԱՀԷԿ-ի տարածքում բռնկված հրդեհը մարելու համար տեղում 20 հրշեջ բրիգադ է աշխատում։ 1927թ.-ին Քուռ գետի վրա կառուցված Զեմո-Ավչալսկի ՀԷԿ-ը գտնվում է Թբիլիսիից 20 կիլոմետր հեռավորության վրա:

Հրդեհը բռնկվել է տրանսֆորմատորներից մեկում և տարածվել է մյուսների վրա։ Հրդեհը մարվել է մեկ ժամում, պատճառները պարզվում են, գրում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։

ՀԷԿ-ի շինություններից ոչ մեկը չի տուժել, կառավարման վահանակը, սարքավորումների բաժինը՝ նույնպես։ Կանխվել է նաև հարակից բնակելի շենքերի վրա հրդեհի տարածումը։

Ամենից շատ դիտված