Ինքնահռչակ ԴԺՀ-ի ներկայացուցիչները հաղորդել են Դոնեցկի գնդակոծության հետևանքով 6 զոհի և 14 վիրավորի մասին
copy image url

Ինքնահռչակ ԴԺՀ-ի ներկայացուցիչները հաղորդել են Դոնեցկի գնդակոծության հետևանքով 6 զոհի և 14 վիրավորի մասին

Արտաքին 2 տարի առաջ - 13:15 30-05-2022
Ինքնահռչակ ԴԺՀ-ի տարածքային պաշտպանության շտաբի ներկայացուցիչները հայտարարել են, որ ուկրաինական զորքերը մայիսի 30-ի առավոտյան գնդակոծել են Դոնեցկը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Շտաբի տվյալներով, գնդակոծության հետևանքով զոհվել է վեց մարդ, վիրավորվել՝ 14-ը։

Դոնեցկի քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինն իր հերթին հաղորդել է, որ, ի թիվս այլնի, գնդակոծվել է նաև երկու դպրոց։ «Թիվ 22 դպրոցում կա երկու զոհ և 12 վիրավոր, երկուսի վիճակը ծանր է։ Թիվ 5 դպրոցում մեկ զոհ կա»,- քաղաքապետի խոսքը մեջբերել է ռուսական լրատվական գործակալությունը։

Ամենից շատ դիտված