Տաջիկստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ մայիսի 18-ին Գորնո-Բադախշանի ինքնավար մարզի Ռուշան շրջանում «հակաահաբեկչական գործողության» ընթացքում զոհվել է 8, վիրավորվել՝ 11 մարդ, ավելի քան 70 ցուցարար ձերբակալվել է։
Իրավապահ մարմինները սպանվածներին ու կալանավորվածներին անվանում են «ահաբեկչական խմբավորման ակտիվ անդամներ»։