Ինչի՞ց է վախենում ՔՊ-ն. ցուգցվանգ իրավիճակ
copy image url

Ինչի՞ց է վախենում ՔՊ-ն. ցուգցվանգ իրավիճակ

Միտք Ներքին 2 տարի առաջ - 10:14 30-05-2022
ՔՊ-ականները վախենում են մասնակցել հունիսի 3-ի ԱԺ արտահերթ նիստին։ Ինչի՞ց են վախենում։ Չէ՞ որ ընդդիմության առաջարկած ԱԺ հայտարարության նախագիծն առաջին հայացքից ամբողջությամբ հայանպաստ է։

Արցախի ինքնորոշման իրավունքը չեն հարգում 3 երկիր՝ Ադրբեջանը, Թուրքիան և Ռուսաստանը։ ՌԴ նախագահը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո ակնարկել է, որ Ղարաբաղի հարցը լուծված է։ Նույնը կրկնում են մյուս երկուսը։ Ի տարբերություն նրանց՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան չեն կարծում, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարգավորվել է, չեն ընդունում ուժով պարտադրված լուծումը։ Ֆրանսիայի խորհրդարանը Արցախի անկախության ճանաչման անհրաժեշտության մասին բանաձև է ընդունել։ Ամերիկացի համանախագահն ու ԱՄՆ պետքարտուղարը մի քանի անգամ հայտարարել են, որ ԱՄՆ-ն հանձնառու է Արցախի հարցի կարգավորման միջնորդության հարցում։ Օրեր առաջ Փարիզի քաղաքապետն էր այցելել Արցախ, հանդիպել Արցախի ղեկավարության հետ։ Այդպիսով Ֆրանսիան հաստատում է Արցախի ազատության հարցում իր սկզբուքային դիրքորոշումը։

Ֆրանսիան, ԵՄ-ն և ԱՄՆ-ն՝ որպես բանակցային միջնորդ կամ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, ՀՀ տարածքային ամբողջականության, հայ-թուրքական հարաբերություններում ՀՀ իրավունքների պաշտպանության և Արցախի ազատության վերաբերյալ իրենց դիրքորոշումները հիմնավորում են ոչ միայն աշխարհաքաղաքական և քաղաքակրթական հետաքրքրություններով, այլև հայ ժողովրդի և ՀՀ իշխանության կամքով։ Այս առումով ընդդիմության առաջարկած ԱԺ հայտարարության նախագիծն ընդունելը հաղթաթուղթ կլինի Արևմուտքի ձեռքին։

Ինչո՞ւ է ԱԺ ՔՊ խմբակցությունը վախենում մասնակցել հունիսի 3-ի ԱԺ արտահերթ նիստին, կողմ քվերակել հայտարարության նախագծին և հաղթաթուղթ տալ ԱՄՆ-ին, Ֆրանսիային, ԵՄ-ին։ Ենթադրելի է, որ ինչպես 2009-ի բանակցությունների, 44-օրյա պատերազմի, 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի մայիսի 12-ի, 2022-ի Փառուխի դեպքերի ժամանակ, նույնպես և այսօր ՌԴ-ն է ճնշում գործադրում ՀՀ իշխանության վրա, վերջինիս ստիպում, որ ՀՀ-ն հայ-ադրբեջանական և հայ-թուրքական բանակցություններում սպասարկի ռուս-թուրք-ադրբեջանական շահերը։ Այսինքն՝ ՌԴ-ն հավանաբար «խնդրել» է, որ ՔՊ-ն հաղթաթուղթ չտա ԱՄՆ-ին, ԵՄ-ին, Ֆրանսիային։ ՔՊ-ն էլ, ռուսական շանտաժից վախենալով, չի գնալու նիստին։ Այդ նույն «խնդրանքով» այս օրերին հավանաբար կձերբակալվեն որոշ ցուցարարներ։

Այսպիսով՝ ՔՊ-ն հայտնվել է ցուգցվանգ իրավիճակում։ Եթե չգնա նիստին, ապա կգործի ՀՀ ազգային շահերի դեմ։ Եթե գնա, ապա ՌԴ-ն ՀՀ-ի դեմ վատություն կանի։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում