Առաջին ռուսական նավը սկսել է Մարիուպոլի նավահանգստից մետաղի բեռնումը
copy image url

Առաջին ռուսական նավը սկսել է Մարիուպոլի նավահանգստից մետաղի բեռնումը

Արտաքին 2 տարի առաջ - 21:33 28-05-2022
Ինչպես շաբաթ հայտնել է Ռուսաստանի կողմից օկուպացված Մարիուպոլի նավահանգստի վարչակազմի ներկայացուցիչը, այնտեղ է մտել ռուսական «Սլավուտիչ» տիպի առաջին նավը։ Այն մետաղ է բեռնելու, ինչից հետո երկուշաբթի կմեկնի Դոնի Ռոստով։

Կիևը հաստատել է, որ Մարիուպոլի նավահանգստում ռուսական նավ է բեռնվում՝ դա որակելով որպես թալան:

«Զավթիչները Մարիուպոլից առաջին նավով 3000 տոննա մետաղական արտադրանք են ուղարկում Դոնի Ռոստով»,- Տելեգրամի իր ալիքում գրել է Գերագույն ռադայի Մարդու իրավունքների հանձնակատար Լյուդմիլա Դենիսովան։

Նա նշել է, որ մինչ օկուպացիան Մարիուպոլի նավահանգստում 170 մլն դոլար արժողությամբ մոտ 200 հազար տոննա մետաղ է կուտակվել։

Ամենից շատ դիտված