Խոսակցությունը շատ լուրջ էր. Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ավստրիայի կանցլերի հետ
copy image url

Խոսակցությունը շատ լուրջ էր. Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ավստրիայի կանցլերի հետ

Արտաքին 2 տարի առաջ - 22:41 27-05-2022
Ուրբաթ՝ մայիսի 27-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերի հետ։ Երկու երկրների ղեկավարների ուշադրության կենտրոնում Ուկրաինայում տիրող իրավիճակն էր, ինչպես նաև համաշխարհային պարենային ճգնաժամը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Ռուսաստանի նախագահը գնահատել է իրավիճակը Դոնբասի պաշտպանության համար ընթացող հատուկ ռազմական գործողության համատեքստում և տեղեկացրել Ազովի ու Սև ծովերի ջրերում նավագնացության անվտանգության ապահովման աշխատանքների մասին»,- ասված է Կրեմլի կայքում հրապարակված հաղորդագրությունում։

Զրուցակիցները քննարկել են նաև համաշխարհային պարենային անվտանգությանը վերաբերող հարցեր։ Պուտինն «անհիմն» է անվանել փորձերը՝ Ռուսաստանին մեղադրել համաշխարհային շուկաներ գյուղմթերքների մատակարարման հետ կապված խնդիրների մեջ։

Ըստ Կրեմլի մամուլի ծառայության՝ զրույցի ընթացքում հաստատվել է «Ավստրիա բնական գազի մատակարարման պայմանագրային պարտավորությունները կատարելու Ռուսաստանի հանձնառությունը»։

Ամենից շատ դիտված