Ուկրաինան Գերմանիայից պահանջել է դադարեցնել «Հյուսիսային հոսք-1»-ի աշխատանքը
copy image url

Ուկրաինան Գերմանիայից պահանջել է դադարեցնել «Հյուսիսային հոսք-1»-ի աշխատանքը

Արտաքին 2 տարի առաջ - 22:24 27-05-2022
«Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգի օպերատոր» և «Նավթոգազ» ընկերությունների ղեկավարությունն առաջարկել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությանը դադարեցնել «Հյուսիսային հոսք-1» գազատարի շահագործումը։ Այս մասին հայտարարել է «Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգի օպերատորի» գլխավոր տնօրեն Սերգեյ Մակոգոնը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով, երկու ընկերությունները համատեղ համապատասխան դիմում են ուղարկել Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությանը։

Ինչպես նշել է Մակոգոնը, այս խողովակաշարը «գործել է բացառության պայմաններում՝ ապահովելու գազը Եվրոպա տեղափոխելու անվտանգությունը»։ Միաժամանակ նա կարծում է, որ հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո նման հիմքեր այլևս չկան, հետևաբար, իրենց երկրի և իրենց գազատրանսպորտային համակարգի անվտանգությունն ապահովելու համար նման պահանջով դիմել են Գերմանիային։